Մարդու Կողմից Պատրաստված Դինոզավրերի Պատկերներ

Դոկտոր Դենիս Սվիֆթ՝
Հնագետ, Արկածախնդիր, Հովիվ


 
 
Դոկտոր Դենիս Սվիֆթը <drdino1@hotmail.com> ակտիվորեն զբաղվում է արարչագործության գիտության ուսումնասիրությամբ: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ ճանապարհորդում է հեռավոր տեղեր, աշխատում է տեղական հաստատությունների հետ և ամենայն զգուշությամբ գրառում հետաքրքիր գտածոների գոյությունը: Երկու այդպիսի գտածոների պատկերներ ցուցադրված են այս տեքստի վերջում:


Էվոլյուցոնիստները վիճում են, թե անհնար է, որ մարդիկ կենդանի դինոզավրեր տեսած լինեն, քանի որ վերջին երկու հարյուր տարիների ընթացքում նրանք հորինել են այն հավատը, թե երկիր մոլորակն ունի ենթադրյալ միլիոնավոր տարիների հին պատմություն: Սակայն հետաքրքիր է այն, որ միլիոնավոր տարիների գոյության հանդեպ հավատն ուղղակիորեն հակասում է Աստվածաշնչյան այն պնդմանը, թե մարդկությունը և ողջ կենդանությունն ունեն մոտավորապես 6000 տարվա պատմություն:

Դինոզավրերի մասին նշված է Աստվածաշնչում և շատ երկրների հին գրականության մեջ: Նրանց ժամանակին անվանում էին դրակոններ (թևավոր վիշապ): Դինոզավր բառն առաջ եկավ 1840-ական թվականներին, երբ բոլոր տեսակ դինոզավրերն ու դրակոններն արդեն բնաջինջ էին եղել: Դրակոնների մասին «լեգենդներն» առավել տարածված են Չինաստանում, Թայլանդում, Վիետնամում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հին Հռոմում, Անգլո-սաքսոնների մոտ, Աֆրիկայի տարբեր տարածաշրջաններում և նույնիսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում: Կան փաստեր, որ մինչև մարդկանց (և հավանաբար շրջակա միջավայրի փոփոխությունների) դինոզավրերին ոչնչացնելը հազարավոր տարիների ընթացքում, մարդիկ աշխարհի տարբեր մասերում վայրի բնության մեջ տեսել են դինոզավրեր (դրակոններ):

Այս նկարները պատմում են պատմության մի մասը: Ինքներդ զննեք դրանք: Միայն այն, որ էվոլյուցոնիստները հերքում են դինոզավրերի գոյությունը, չի նշանակում, որ նրանք իրականում կեղծ են: Այս գտածոները (որոնցից շատերը գտնվել են 1940-50-ական թվականներին) լուռ վկայում են այդ մասին: Ուշադրություն դարձրեք, որ դինոզավրերը քարշ չեն տալիս իրենց պոչը: Կարճամիտ էվոլյուցոնիստները վերջապես իամացան այն, ինչ հին աշխարհի մարդիկ միշտ են իմացել՝ իրենց անմիջական դիտումների շնորհիվ:

Տեքստը՝ Փոլ Աբրամսոնի կողմից՝
www.creationism.org կայքի խմբագիր:

Պատկերներն՝ Դենիս Սվիֆթի կողմից 2003թ.: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Չօգտագործել կամ չտեղադրել առանց իր գրավոր թույլտվության:
Դիմեք Դոկտոր Սվիֆթին հավելյալ տեղեկությունների համար:


 
 
 
Ակամբարո,Մեքսիկո
Դինոզավրերի Արձանիկներ

 
Նասկա, Պերու
Կավե Դինոզավրեր
 

 
"Մարդու Կողմից Պատրաստված Դինոզավրերի Պատկերներ"
<http://www.creationism.org/armenian/swift_hy.htm>

Main:  Armenian
www.creationism.org