Creation Science Information & Links!
Սաղմոս 1, 50, 99 & 150
Psalms 1 • 50 • 99 • 150 - in Armenian  (1 • 51 • 100 • 150)
Սաղմոս 1

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում,   այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։   Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։   Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։   Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ,   քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։
 

Սաղմոս 50

Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի.   այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին   Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։   Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։   Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։   Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ։   Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։   Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։   Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ, լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։   Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։   Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։   Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։   Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։   Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր, եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։   Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան։   Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ։   Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։   Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում։   Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում։   Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր, եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցուեն։   Այնժամ դու կը հաւանես արդարութեան պատարագները, եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կը մատուցեն։
 

Սաղմոս 99

Դաւթի խոստովանութեան սաղմոսը   Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։   Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։   Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։   Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։
 

Սաղմոս 150:1-6a

Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։   Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։   Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։   Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։   Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։   Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։
 


ՍԱՂՄՈՍ 1 • 50 • 99 • 150
http://www.creationism.org/armenian/saPs1_51_100_hy.htm

Main:  Armenian
www.creationism.org